Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Համագործակցության նոր հնարավորություններ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև

Համագործակցության նոր հնարավորություններ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև
14.11.2024 | 14:25

Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Եվրոպա մաքուր էներգիայի (the Green Road) արտադրության և փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Այս ծրագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև, հատկապես էներգետիկ համակարգերի ինտեգրման և եվրոպական շուկա կանաչ էներգիա մատակարարելու հուսալի ուղիների ստեղծման առումով:

Դիտարկվու՞մ է արդյոք Հայաստանի մասնակցությունն այս նախագծին։

Այս համաձայնագիրը նպաստում է նաև Ադրբեջանով և Վրաստանով անցնող Միջին միջանցքի զարգացմանը։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայից և հայերի էթնիկ զտումների իրականացումից հետո Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն առաջ են քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը՝ այլընտրանքային ճանապարհ Հայաստանի Սյունիքի մարզով Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Ի դեպ, Կենտրոնական Ասիայի երկրները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանով այլընտրանքային երթուղու նկատմամբ՝ որպես տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման մաս։

Որտեղի՞ց ստանալ կանաչ էներգիա, երբ մատակարարումները սահմանափակ են:

Ակնհայտ է, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները սահմանափակ կանաչ էներգիայի պաշարներ ունեն՝ երկարաժամկետ հեռանկարում եվրոպական շուկան հետաքրքրելու համար։ Ռուսաստանի աճող հետաքրքրությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ էներգամատակարարման ոլորտում համագործակցության նկատմամբ կարող է վկայել այն մասին, որ Մոսկվան նույնպես դիտարկում է այս նախագծին մասնակցությունը, բայց ոչ պաշտոնապես։ Միգուցե Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում մի քանի էներգետիկ հանգույցներ ստեղծի, որտեղից կանաչ էներգիա կարտահանվի Եվրոպա։ Այս ռազմավարական ռեսուրսի ծագման հարցը, ամենայն հավանականությամբ, չի լինի եվրոպացի սպառողների մոտ սերտ ուսումնասիրության առարկա։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 10516

Մեկնաբանություններ